Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մենք պարտվել ենք ամբոխին

Մենք պարտվել ենք ամբոխին
02.08.2023 | 09:15

Եթե մենք ձայն ենք տալիս որևէ թեկնածուի, դա չի նշանակում, որ նրան լավություն ենք արել, ու նա մեզ պարտք է։

Երբ ես իմ ձայնը տալիս եմ որևէ մեկին, դա, իմ տեսակետով, երկրին օգուտ տալու, հետևաբար, նաև իմ օգուտի համար եմ անում։ Ու էդ թեկնածուն, եթե չի հաղթում, նա ինձ ոչինչ պարտք չի մնում։ Այ, եթե հաղթեր, կլինեի նրա հանդեպ պահանջատեր, որ իմ ակնկալիքները դառնան իրականություն։

Ես իրենց չեմ ընտրել, որ լինեն լավ ընդդիմություն։ Ես ուզեցել եմ, որ լինեն իշխանություն։ Չի ստացվել, իմ ձայնը չի բերել հաղթանակ։ Էդ մարդիկ պարտավոր չեն լավ ընդդիմություն լինել ու ամեն մեկիս ուզածն անել։

Պարզ հասկացեք դա՝ մենք պարտվել ենք ամբոխին, ու ընդդիմադիր առաջնորդներն էլ մեզ հետ են պարտվել։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2742

Մեկնաբանություններ